1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհային ոստիկանները Գյումրիում ուժեղացված ծառայություն են իրականացրել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

06.03.2019 18:52 Միջոցառումներ

Մարտի 5-ին մարզերը սպասակող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Գյումրիում։
Գումարտակի հրամանատարը ծառայությունից առաջ հրահանգավորեց ճանապահային ոստիկաններին:
Միջոցառումը սկսված է: ` Հանրապետությունում մեքենաների թիվն օրեցօր ավելանում է: Վթարի ենթարկված տրանսպորտային միջոցների, ցավոք, հաճախ ենք հանդիպում և հարց է առաջանում` մեքենան տեխնիկապես ի՞նչ վիճակում է եղել, վարորդը պահպանե՞լ է երթևեկության կանոները, սթա՞փ է եղել, թե ոչ: Կա մի խնդիր ևս: Չնայած ոստիկանության բազմաթիվ զգուշացումներին, դեռ կան վարորդներ, որոնք չեն հրաժարվում թաղանթապատված դիմապակիներով մեքենա վարելուց՝ վտանգելով թե իրենց, թե ուղևորներին ու հետիոտնին: Եվ այսպիսի ուժեղացված ծառայություններն ուղղակի անհրաժեշտություն են: Միջոցառման ընթացքում 5 տասնյակից ավելի վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմվեցին: 5 մեքենա տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանների հատուկ ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կոպտորեն խախտող և երթևեկության այլ մասնակիցների հանդեպ միտումնավոր անհարգալից վերաբերմունք ցուցաբերող վարորդները։ 25 վարորդի նակատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվեց դիմապակու լաուսաթափանցելիության խախտման, իսկ 29 վարորդի` թաղանթապատված ապակիներով մեքենան վարելու համար: Նմանօրինակ միջոցառումները լինելու են շարունակական։ Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մաղթում անվտանգ երթևեկություն։