1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության պետը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Ոստիկանության պետը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ  հաշվառման քննական ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Հոկտեմբերի 6-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:
Ոստիկանության պետը նշեց, որ քաղաքացիներից շատերն այսօր դրական են գնահատում ոստիկանության ծառայությունը, և պետք է արվի ամեն ինչ` ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ:
Վալերիյ Օսիպյանը խոսեց ծառայության մեջ տեղ գտած թերությունների մասին: Նա նշեց, որ հաճախ քաղաքացիները դժգոհում են հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատանքից` մասնավորապես, որ հերթեր են գոյանում, որոնց վերացման համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել:
Վալերիյ Օսիպյանը կրկին շեշտեց, որ ոստիկանությունում կոռուպցիոն դրսևորումները պետք է բացառվեն, և իր համար անհասկանալի են դեպքերը, երբ մայրաքաղաքում վարորդական իրավունք ստանալու համար վատ քննություն հանձնած քաղաքացին հանկարծ դրական է գնահատվում մարզում: Ոստիկանության պետը խստագույնս զգուշացրեց, որ կաշառակերության որևէ փաստի արձանագրման դեպքում ներում չի լինելու, և պատժվելու է ոչ միայն տվյալ ծառայողը, այլև նրա վերադասը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատանքներին վերաբերող այլ հարցեր ևս: