1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՃՈ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում

12.03.2020 19:18 Միջոցառումներ

Մարտի 11-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում՝ անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 4 տասնյակից ավելի խախտում։  6 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, մեկը՝ առանաց համարանիշերի, երկուսը՝ ժամկետանց համարանիշերով։ Երկու վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվեց ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտելու համար։ Հինգ տրանսպորտային միջոց տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Երթևեկության անվտանգությամբ մտահոգ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։