ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Գողություն «Հայփոստի» Ջերմուկի բաժանմունքից. տեղի ոստիկանների բացահայտումը

26.04.2022 18:18 Գողություն

Ապրիլի 21-ին 1-02 զանգած կինը հայտնում էր, որ նախորդ օրը «Հայփոստի» Ջերմուկի բաժանմունքից գողություն է եղել։
Բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին ավագ օպերատորը հաղորդում տվեց, որ զինծառայության ապահովման հիմնադրամի հանգանակության արկղից փող են գողացել։ Նա հավելեց նաև, որ մոտ 10 օր առաջ իր սեղանի դարակից էլ անհետացել էր 28 հազար դրամ, ինչի կապակցությամբ, սակայն, իրավապահներին չէր դիմել։
Ջերմուկի ոստիկանները մանրակրկիտ ուսումնասիրեցին տարածքը. ոչինչ վնասված չէր, անգամ մուտքի դռան կողպեքը։ Մնում էր ենթադրել, որ դուռը բացել են հարմարեցված բանալիով, այն էլ՝ երկու անգամ։
Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի ծառայողները ստացան տեղեկություն, որ հափշտակությունները կատարել է 17-ամյա մի պատանի։ Ահազանգի հաջորդ օրը նա ներկայացվեց ոստիկանության Ջերմուկի բաժին և խոստովանեց կատարած երկու գողությունը։ Պարզվեց նաև, որ բանալին ոչ թե հարմարեցված էր, այլ, ավելի ճիշտ՝ համընկած. զարմանալի զուգադիպությամբ տղայի տան բանալին բացել էր նաև «Հայփոստի» բաժանմունքի դուռը։
Անչափահասը հանձնվել է ծնողների հսկողությանը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: