ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անասնագողությունը բացահայտվեց

Նոյեմբերի 14-ին, ժամը 09.30-ին, 1972 թ. ծնված Գրիգոր Գ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը մուտք են գործել իր տանը կից անասնագոմ և գողացել 4 գլուխ խոշոր եղջերավոր անասուն` պատճառելով 1.400.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները Օդանավակայանի փողոցի թիվ 50 հասցեի հարակից դաշտից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Մաջիթ Օ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ գողությունը կատարել է ընկերոջ՝ 1972 թ. ծնված Շամիլ Ա.-ի հետ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Շամիլ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: