Ապօրինի պահվող զենք-զինամթերքը թողել էր ջրամբարի մոտ

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:
Սեպտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերքը թողնում է Հրազդան քաղաքի «Ծովինար» ջրամբարի մոտ:
Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ջրամբարի մոտակայքում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Ֆ1» նռնակ, տարբեր տրամաչափի 68 փամփուշտ և դատարկ պահունակ:
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: