ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բյուրեղավանի ոստիկանները բացահայտեցին ջրամղիչ կայանից կատարված գողությունը

21.04.2020 14:40 Գողություն

Ապրիլի 14-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ Արզնի համայնքի ջրամղիչ կայանից գողություն են արել։
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ապրիլի 15-ին կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկվեց Արզնիի 42-ամյա մի բնակիչ։
Նա խոստովանել է, որ փետրվարին կայանի տարածքից գողացել է ջրամղիչ շարժիչ և ամբարձիչ սարք։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: