1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ջրային պարեկները հայտնաբերել են թմրանյութ ապօրինի պահելու դեպքեր

Ջրային պարեկները հայտնաբերել են թմրանյութ ապօրինի պահելու դեպքեր

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12․50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 55-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են վանաձորցի 37-ամյա տղամարդու վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան։ Վարորդի համաքաղաքացի ուղևոր 35-ամյա տղամարդը պարեկներին ներկայացրել է դեղնականաչավուն հետքերով կաթուցիչ և պոլիէթիլենային տոպրակ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով։
Նույն օրը՝ ժամը 14․50-ի սահմաններում, ճանապարհի նույն հատվածում, ջրային պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ», որը վարում էր Լոռու մարզի Քարաբերդ գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդ։
Վարորդը իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն հետքերով կաթուցիչ, իսկ նույն մարզի Ագարակ գյուղի բնակիչ ուղևորը՝ մոխրացած հետքերով ծխամորճ։ Նրանք հայտնել են, որ կաթուցիչում և ծխամորճում մարիխուանայի հետքեր են։
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։