1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

10.06.2016 15:57 ՃՏ պատահարներ

Հունիսի 9-ին, ժամը 16-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 8 շենքի մոտ իրար են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Լեքսուս»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 9-ին, ժամը 03.45-ին, Երևանի Նորագավիթ 1-ին և 12 փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի երկու ավտոմեքենա:
Մեքենաներից մեկի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 9-ին, ժամը 22.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրակի փողոցի թիվ 68 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 9-ին, ժամը 11.20-ին, 63-ամյա մի կին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ մայիսի 25-ին Երևանի Արցախի պողոտայի թիվ 22/1 շենքի մոտ՝ թիվ 22 երթուղու ավտոբուսի սրահում, կտրուկ արգելակման հետևանքով վայր է ընկնել և ստացել վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 9-ին, ժամը 14.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նոր-Արեշ 19-րդ փողոցում «Մարկիզ» սուպերմարկետի հարակից հատվածում վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա, ով վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 9-ին, ժամը 17.20-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Ռենո» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդներից մեկը և մյուսի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 9-ին, ժամը 10.40-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան Թալին-Արմավիր ավտոճանապարհի 13-րդ կմ-ի հատվածում՝ Դաշտադեմ գյուղի մոտ, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից, շրջվել և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 9-ին, ժամը 21.30-ին, «ՎԱԶ 211440» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Արծնի գյուղից Սարչապետ համայնք ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջակողմյան հատված և բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 9-ին, ժամը 15.55-ի սահմաններում, Հրազդան քաղաքում` «Հրազդանի» Բ/Կ բակում՝ ընդունարանի դիմաց, 12-ամյա տղան հեծանվով բախվել է «Մերսեդես սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի:
12-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: