ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին

11.12.2018 10:48 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15.00-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա երեխա։
Պարզվել է, որ երեխան վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 14.30-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 181 շենքի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով։

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 10.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 65/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արցախի պողոտայի թիվ 73/1 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց։

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 19.30-ին, Երևանի Սեբաստիայի և Ա.Վեգների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ։ «Նիսան»-ի 2 ուղևոր մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց։

***
Դեկտեմբերի 9-ին, ժամը 23.30-ին, Երևանի Պ.Սևակի փողոցի թիվ 8 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2121», «Ֆոլքսվագեն», «Մերսեդես», «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ «Օպել»-ի 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի Զորավար Անդրանիկի պողոտայում վրաերթի է ենթարկել 29-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։


***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Մարմաշենի խճուղում իրար են բախվել «ՈՒԱԶ-3163» և «Լեքսուս GX» մակնիշի ավտոմեքենաներ։ «Լեքսուս GX»-ի վարորդն ու 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: