Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին և մայրաքաղաքում
...
Հունվարի 23-ին, ժամը 21.40-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Հունվարի 23-ին, ժամը 08.30-ին, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Հունվարի 23-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 64-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ տանը վայր է ընկել:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12.30-ին, Երևանի Նոր Արեշի 7-րդ փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
...
Հունվարի 23-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոսկովյան փողոցում բախվել է մայթեզրին կայանված «Սկանիա» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան Մարչ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Հունվարի 23-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 42-ամյա քաղաքացուհի և հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևան-Աշտարակ ճանապարհին՝ Պռոշյան գյուղի հատվածում, անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
...
Հունվարի 23-ին, ժամը 2.50-ի սահմաններում, Իջեւան քաղաքի Անկախության փողոցում իրար են բախվել «Տոյոտա Լանդ Կռաուիսեռ» և «Տոյոտա Հիլուքս Սուռֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Հիլուքս Սուռֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: