ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Որպես անհայտ կորած որոնվող 15-ամյա տղան հայտնաբերվել է

Որպես անհայտ կորած որոնվող 15-ամյա տղան հայտնաբերվել է

Ինչպես նախկինում տեղեկացրել ենք՝ 2015 թ. սեպտեմբերի 28-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որոնվում էր Երևանի թիվ 1 հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ, 2000 թ. ծնված Մաթևոս Պողոսյանը: Փաստի առթիվ հոկտեմբերի 8-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն գործողությունների արդյունքում՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 15.50-ին, Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի մոտ 15-ամյա տղան հայտնաբերվել է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: