Կողոպուտ Ոստան գյուղի փոստային մասնաճյուղում. կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն
Սեպտեմբերի 5-ին, ժամը 15։10-ին, ոստիկանության Արտաշատի բաժին դիմած կինը հայտնում էր, որ Ոստան գյուղի բնակիչ ոմն Գրիգոր, կոտրել է գյուղի փոստային մասնաճյուղի դռան ապակին, փող վերցրել ու փախել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ կնոջ նշած անձը 45-ամյա Գրիգոր Գ․-ն է։ Ժամը 15.00-ի սահմաններում, օգտվելով փոստի աշխատակցուհու բացակայությունից, նա կոտրել էր դռան ապակին, մտել ներս և գրասեղանի դարակից փող հափշտակել։ Փոստային մասնաճյուղը Ոստան գյուղի համայնքապետարանի շենքում է։ Համայնքապետարանի երկու աշխատակցուհիներ տեսել էին գողության պահը, փորձել էին բռնել Գրիգոր Գ․-ին։ Նա կանանց հրել ու փախել էր:
Հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու և Գրիգոր Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում, նույն օրը ժամը 20.05-ին Գրիգոր Գ․-ն հայտնաբերվեց և կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին:
Հափշտակված գումարը մասամբ առգրավվել է:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Գրիգոր Գ․-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: