ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կրպակից կատարված գողությունը բացահայտվեց

22.01.2015 10:42 Գողություն

2014 թ. հոկտեմբերի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Ազատամարտիկների փողոցի այգու հարևանությամբ գտնվող կրպակից 800.000 դրամի ապրանքներ գողանալու մասին:
Ոստիկանության Էրեբունու և Կենտրոնական բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օրերս պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են 1994 թ. ծնված Գրիգոր Հ-ն, 1991 թ. ծնված Գուրգեն Կ.-ն և 1997 թ. ծնված Էմիլ Հ.-ն:
Առաջին երկուսը հայտնաբերվել և ստորագրությամբ բաց են թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էմիլ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: