1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության բաժիններում քաղաքացիները կամավոր հանձնել են ապօրինի ինքնաձիգներ և այլ հրազեններ

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է, որի շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը։ Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգը ոստիկանության Ջերմուկի բաժնում  հանձնել է Ջերմուկի 37-ամյա մի բնակիչ: Ըստ նրա՝ հրազենը բերել էր անցած տարի Արցախից ու պահել նկուղում։ Ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Կարմիրգյուղի մի բնակիչ բաժին էր բերել հանգուցյալ հոր ինքնաձիգն ու 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ «Կարաբին» տեսակի հրազենը, «Ֆ-1» տիպի նռնակները, ինքնաձիգի պահունակներն ու տարբեր տրամաչափի փամփուշտներն էլ ոստիկանության Մարտունու բաժնում հանձնել է Զոլաքար գյուղի մի բնակիչ: Արդյունավետ էր նաև ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Թաթուլ գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ ու տարբեր տրամաչափի և հրազենների 27 փամփուշտ։ Սպիտակի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Սպիտակ քաղաքի մի բնակիչ հանձնել է հրացան ու հայտնել, որ այն պատկանել է տարիներ առաջ մահացած հորը։ Ըստ նրա՝ հրացանը գտել էր տանիքում մաքրման աշխատանք կատարելիս։ Պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու ինքնաձիգի 74 փամփուշտ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում կամավոր հանձել է Երևանում բնակվող մի կին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: