Ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աբովյանում. խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 17-ին Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու ավտոկայանատեղիում հայտնաբերվել և արգելանքի է վերցրվել Ձորաղբյուր գյուղի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ, որը սեպտեմբերի 5-ից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: