Հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության և վստահված գույք հափշտակելու մեղադրանքով

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հոկտեմբերի 9-ին: Ժամը 23.20-ին Ջիվանի փողոցում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց 30-ամյա մի տղամարդ:
2024 թվականի հունիսի 14-ից Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից նա հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության և խոշոր չափերով վստահված գույք հափշտակելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: