Գորիսում ձերբակալվել է հետախուզվող, խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Գորիսի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին Գորիսում ձերբակալվել է 39-ամյա մի տղամարդ, որը այս տարվա մայիսի 25-ից հետախուզվում էր ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինչպես նաև հողը փչացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: