Հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
12.01.2015 10:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 10-ին, ժամը 10.55-ին, բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Սամվել Շ.-ն, որը 2014 թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քր.օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: