Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնում
Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 22-ին բաժին է ներկայացել 36-ամյա տղամարդ և կամավոր ներկայացրել ապօրինի պահվող հրացան։
Տղամարդը հայտնել է, որ զենքը պատկանել է հանգուցյալ պապին։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
