Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը ներկայացավ նախաքննական մարմնին
08.08.2020 12:04
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 7-ին, ժամը 17.50-ին, նախաքննական մարմնին կամավոր ներկայացել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) 1-ին մասի և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող Էդմոն Փ.-ն:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: