ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է ներկայացրել

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 19-ին, ժամը 18.30-ին, Ներքին Չարբախի մի բնակիչ կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» նռնակ՝ պայթուցիչով, «ՌԳ-42» նռնակ՝ առանց պայթուցիչի, տարբեր տրամաչափի 77 փամփուշտ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և հայտնել, որ դրանք պատկանել են Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: