Հետախուզվողները ներկայացել են բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 6-ին, ժամը 15.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 23-ամյա Ռոման Ն-ն, որը մարտի 5-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի՝ ծեծի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 6-ին, ժամը 19.10-ին, Կիև-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 31-ամյա Սպարտակ Շ-ն, որը 2017թ. հունիսի 21-ից հետախուզվում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի՝ խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողը ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին՝ հարցաքննության:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: