Հետախուզվում էր կողոպուտի և հանցանք կատարած անձին աջակցելու մեղադրանքով

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 8-ին կամավոր վարչություն է ներկայացել Էջմիածին քաղաքի բնակիչ 35-ամյա մի երիտասարդ, որը սեպտեմբերի 16-ից հետախուզվում էր կողոպուտի և հանցանք կատարած անձին աջակցելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: