ՌԴ իրավապահ մարմիների կողմից հետախուզվողը ներկայացել է Մարաշի բաժին
Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 8-ին բաժին է ներկայացել է 48-ամյա մի տղամարդ, որը հուլիսի 5-ից ՌԴ իրավապահ մարմիների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով. խափանման միջոցը կալանք։
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
