1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում կամավոր հանձնել են ապօրինի զենք-զինամթերք

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի և Շենգավիթի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում օրերս արձանագրվել են ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի, այդ թվում՝ նռնակի, կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի և Ջերմուկի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել  նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի և Մարտունու բաժինների ծառայողները։ Արդյունքում` այդ ստորաբաժանումներում ևս արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ բաժնում արձանագրվել է «Մակարով» ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Աշտարակի բաժնում՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Աշտարակի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։ Տարբեր տեսակի հրացանների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Հրազդանի և Տաշիրի բաժիններում. Հրազդանում` համայնքային ոստիկանների, Տաշիրում՝ անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: