Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 9-ին` ժամը 12-ին, ինքնակամ Մուշի բաժին է ներկայացել Գյումրիի բնակիչ 29-ամյա տղամարդ:
Այս տարվա հուլիսի 26-ից նա հետախուզվում էր խուլիգանության, ապօրինի զենք պահելու և ֆիզիկական ներգործության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: