Ամասիա-Հողմիկ ճանապարհին հայատնաբերվել է ինքնաձիգ և զինամթերք

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 9-ին 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ամասիա-Հողմիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել։
Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, փամփշտատուփ, 7,62 մմ տրամաչափի 122 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ և տրոտիլ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը հանձնել կամավոր՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: