26-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության և խարդախության մեղադրանքներով
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 22-ին բաժին է ներկայացել Երևանի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ, որը 2024 թվականի հուլիսի 17-ից հետախուզվում էր գողության և խարդախության մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
