112

ՀՀ ՆԳՆ ոստիկանության հեռախոսահամար


Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության գվարդիա
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ guardia@police.am


 

 
 
 

 

 

Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ Մարտունու համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ Մարտունու համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների կողմից պարբերաբար անցկացվող բացատրական աշխատանքների շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքերն են գրանցվել Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում:
Ապօրինի պահվող «ՏՕԶ» տիպի հրացան և ինքնաձիգի 36 փամփուշտ է բաժնում կամավոր հանձնել Մարտունի համայնքի 32-ամյա բնակիչը՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
Հանգուցյալ հորը պատկանած երկփողանի որսորդական հրացան ու փամփուշտներ է կամավոր հանձնել նաև Ծովասար գյուղի 59-ամյա բնակիչը:
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երեք դեպք էլ գրանցվել է մարտի 19-ին:
Մարտունի համայնքի բնակիչ 31-ամյա երիտասարդը բաժին է ներկայացրել 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան, 42 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին:
Ապօրինի պահվող ակոսափող հրազեն և 30 փամփուշտ է կամավոր հանձնել նաև Մարտունի համայնքի 32-ամյա բնակիչը: Հայտնել է, որ հանգուցյալ հորեղբորը պատկանող զենք-զինամթերքը գտել է իրենց տան տանիքում:
Մարտի 19-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Ծակքար բնակավայրից Սևանա լիճ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել: Համայնքային ոստիկաններն ու մարզի պարեկները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, սվին-դանակ, նռնակներ և նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի 104 փամփուշտ, արկի մարտական գլխիկներ:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: