Կամավոր զինամթերք է հանձնել ոստիկանություն
Հուլիսի 19-ին՝ ժամը 14--ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մի քաղաքացի ոստիկանություն է ներկայացրել «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ՝ առանց գործարանային համարի, 1971թ. արտադրության գործարանային համարով «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, գործարանային համարով խոշոր տ/չ գնդացիր, «ՌՊԳԷ-7» տիպի հակատանկային հինգ նռնակ՝ իրենց պայթուցիչներով, 15 պայթուցիչ՝ իր գործարկման 26 լծակներով և 7 զսպանակով, ինչպես նաև 159 հատ 7,62 և 238 հատ 5,45 տ/չ փամփուշտներ:
Ըստ քաղաքացու հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: