53-ամյա տղամարդը որսորդական հրացանը ներկայացրել է Չարենցավանի բաժին

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Առինջ գյուղում բնակվող 53-ամյա տղամարդը հուլիսի 1-ին բաժին է ներկայացել «ԻԺ-58» տիպի 20 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը:
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: