1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ զենք-զինամթերք են ներկայացրել

***


Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 19.55-ին, Արտավազդ Հ․-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տեսակի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և ինքնաձիգի՝ 5.45մմ տրամաչափի 28 փամփուշտ։ Նա հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, որը ձեռք է բերել 1992-1993 թթ. իր ծանոթ ազատամարտիկից։ Հայտնել է նաև, որ ներկայացրածը պատահաբար հայտնաբերել է տան տանիքից։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:


***


Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 11.00-ին, բաժին ներկայացած տղամարդը կամավոր հանձնել է 1 «ՌԳ-42» նռնակ՝ առանց պայթուցիչի, և 5.45 մմ տրամաչափի 34 փամփուշտ։ Նա հայտնել է, փետրվարի 14-ին, ժամը 17.30-ի սահմաններում, զինամթերքը հայտնաբերել է հայրական տան բակում գտնվող խորդանոցում՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:


***


Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 11.00-ին, ոստիկանություն ներկայացած տղամարդը կամավոր հանձնել է ինքնաշեն ակոսավոր, մեկփողանի, 5,6մմ տրամաչափի 1 հրազեն, 5.45 մմ տրամաչափի՝ 43 և 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտ ու ինքնաձիգի պահեստատուփ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը գտել է իրենց տանը կից անասնագոմի կտուրում՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

 

***


Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 10.30-ին, Փոքր Մանթաշ գյուղի մի բնակչուհի կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի՝ 55 և 7.62 մմ տրաչափի 3 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ և նռնակի 1 պայթուցիչ։ Հայտնել, որ զինամթերքը գտել է տան նկուղում՝ մաքրման աշխատանքներ կատարելիս։ Ըստ կնոջ՝ ներկայացրածը պատկանել է հանգուցյալ ամուսնուն, որը բերել էր 1992-1994 թթ․ ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: