Գտել էր հանգուցյալ հոր զենք-զինամթերքն ու զանգել ոստիկանություն
Մարտի 15-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իրենց տան հարակից արհեստանոցում աշխատանքներ կատարելու ժամանակ հայտնաբերել է ինքնաձիգ և փամփուշտներ:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին քաղաքացին ներկայացրել է գործարանային համարով «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 5.45մմ տրամաչափի 135 և 7.62մմ տրամաչափի 16 փամփուշտներ, 9 փամփշտատուփ, որոնցից 8-ը լիցքավորված էին 5.45մմ տրամաչափի 240 փամփուշտով։ Քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, որն այն ձեռք է բերել 1991 թվականին՝ Արենի գյուղում մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: