Զենքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնում. բացատրական աշխատանքը շարունակվում է

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 17-ին բաժին է ներկայացել 38-ամյա տղամարդ և կամավոր ներկայացրել ապօրինի պահվող որսորդական հրացան։ Նա հայտնել է, որ զենքը գտել է ձեղնահարկը մաքրելիս, և այն պատկանել է հանգուցյալ հորը։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: