Ապօրինի զենքի կամավոր հանձնում
Շենգավիթի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 14-ին, ժամը 20-ին, բաժին է ներկայացել Նորագավիթի մի բնակիչ և կամավոր հանձնել «Կարաբին» տիպի զենքի նմանվող ակոսափող հրացան: Նա հայտնել է, որ այն գտել է իրենց տան նկուղից: Ըստ նրա հայտնածի՝ զենքը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: