Բացատրական աշխատանքի հերթական արդյունքը
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 9-ին 44-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է որսորդական ողորկափող հրացան և հայտնել, թե այն պատկանում է իրեն, ձեռք է բերել 1991-1992 թվականների հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:
Հրացանն ուղարկվել է փորձաքննության:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: