Կամավոր որսորդական հրացան է հանձնել
16.11.2019 12:40
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 15-ին, ժամը 11.00-ին, Նորատուս գյուղի 31-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է «ԻԺ-17» տիպի, 16 տ/չ, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապուն։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: