Կամավոր նռնակն ու փամփուշտները ոստիկաններին էր հանձնել
01.06.2019 13:17
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
«Հետախուզում-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 31-ին Մարմաշեն գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով և տարբեր տրամաչափի 72 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: