Մարտունու համայնքային ոստիկանները կանեփի 835 ցողուն են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վերին Գետաշեն գյուղի 53-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցրել։
Ստուգողական գործողությունների արդյունքում տեղեկությունը հաստատվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում սեպտեմբերի 16-ին 53-ամյա տղամարդու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 835 ցողուն։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: