ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մարտի 17-ին ստացել էին տեղեկություն, որ Նորավան գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը բակում ապօրինի պահում է կանեփից պատրաստած թմրանյութ:
Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց:
Տղամարդու տան զննությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ` լցված 13 գրամ կանեփանման զանգվածով: Հայտնաբերվածի վերաբերյալ տանտերը հայտնեց, որ կանեփն աճեցրել է ինքը և դրանից ստացած թմրանյութն էլ պահել է իր օգտագործման համար:
Արմավիրի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունավում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: