1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Կանեփ-կակաչ-2021» միջոցառման արդյունքները

Օգոստոսի 10-ից 31-ը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում անցկացրեց «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 55 տոննա 583 կգ կանեփի և 30,1 կգ կակաչի վայրաճ զանգված։
Տնամերձ 191 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 8351 բույս:
Միջոցառման շրջանակներում արձանագրվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործության 123 դեպք, որոնցով ապօրինի շրջանառությունից առգրավվել է 6284,63 գրամ մարիխուանա, 20205,5 գրամ կանեփ, 6,28 գրամ մեթամֆետամին, 2,31 գրամ ալֆա PVP, 2,35 գրամ կոկաին, 20 հաբ սուբուտեքս, 2 հաբ մեթադոն, 4 հաբ դիազեպամ և 5 հաբ տրամադոլ: Բացատրական աշխատանքի շնորհիվ կամովին հանձնվել է 11 ինքնաձիգ, 31 նռնակ, նռնակի 25 պայթուցիչ, ինքնաձիգի 6 պահունակ, 18 ատրճանակ, 11 հրացան, 1 ական, 2 հրազեն և տարբեր տրամաչափի 1951 փամփուշտ:
Միջոցառման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ՀՀ և այլ երկրների քրեական օրենսգրքերի տարբեր հոդվածների հատկանիշներով 118 հետախուզվող։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: