Դաշտավան գյուղի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 254 բույս․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Պարեկային ծառայության Արմավիրի մարզը սպասարկող գումարտակի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Դաշտավան գյուղի բնակիչներից մեկն աճեցնում է մեծ քանակությամբ կանեփ։ Տեղեկությունը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվեց քրեականվարույթ, որի շրջանակներում դաշտավանցի 53-ամյա տղամարդու բակը զննվեց։ Արդյունքում հայտնաբերվեց կանեփի 254 բույս: Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։