ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Կանեփ-կակաչ-2020» միջոցառման արդյունքները օգոստոսի 12-ից 13-ը

<> համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 12-ից 13-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 2 տոննա 219 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Բացի այդ, տնամերձ 11 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 162 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 76 գրամ մարիխուանա, 200 գրամ կանեփ և ափիոն։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: