72-ամյա օշականցու տնամերձ հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Օշական գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է կանեփի չորացված զանգված։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ օշականցու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 260 բույս:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: