ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Կանեփ-կակաչ-2021» միջոցառման արդյունքները օգոստոսի 15-ի դրությամբ

Օգոստոսի 10-ին մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է Հայաստանում  շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող,  ինչպես նաև վայրի աճած բույսերի հայտնաբերմումն ու այրման միջոցով ոչնչացումը, ինչպես և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի  կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը: Օգոստոսի 10-ից 15-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է  13576 կգ կանեփի և 6 կգ-ից ավելի կակաչի վայրի աճած զանգված: Տնամերձ 76 հողամասից հայտնաբերվել է կանեփի 3289 հատ բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է  2367 գրամ մարիխուանա, ինչպես և տարբեր քաշերով մեթամֆետամին, ալֆա «PVP» թմրամիջոցներ ու հոգեմետ հաբեր: Իրականացված բացատրական ածխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Բացի այդ, հայտնաբերվել է  30 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: