Թալինի համայնքային ոստիկանները Կաքավաձորի բնակչի հողամասում կանեփ և նույն բույսի չորացված զանգված են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 12-ին Դավթաշեն գյուղի խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, մշակելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Կաքավաձոր գյուղի բնակիչ 56-ամյա մի տղամարդու:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 56-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել են կանեփի 107 բույս և 1 կգ 390 գրամ նույն բույսի չորացված զանգված:
Կաքավաձորի 56-ամյա բնակիչը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: