Մերձավանցի երիտասարդը տանը կից հողամասում կանեփ էր աճեցրել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մերձավան գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը տանը կից հողամասում աճեցնում է կանեփ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված հասցեում կատարված զննությամբ հայտնաբերվել է 42 կանեփի թուփ: Նա նշել է, որ կանեփը աճեցրել է անձնական օգտագործման նպատակով։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: