Մարմարիկում հայտնաբերվել է երեք ու կես կիլոգրամից ավելի կանեփի չորացված զանգված․ Հրազդանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարիկ գյուղի բնակիչ 66-ամյա մի կին կանեփ է աճեցնում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի բույսեր, իսկ պատշգամբում՝ 3,5 կիլոգրամից ավելի կանեփի չորացրած զանգված: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: