ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Կանեփ-կակաչ-2021» միջոցառման օգոստոսի 19-ից 20-ի արդյունքները

«Կանեփ-կակաչ-2021» միջոցառումը շարունակվում է։  Օգոստոսի 19-ից 20-ը հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է  2178 կգ վայրաճ կանեփի զանգված: Տնամերձ 10 հողամասերից հայտնաբերվել է կանեփի 279 բույս: Ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է  200 գրամից ավելի մարիխուանա և ալֆա-pvp տեսակի թմրամիջոց: Բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել են նաև ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հայտնաբերվել է  4 հետախուզվող: Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: